ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Հենրիխ Մխիթարյան. Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը

Հենրիխ Մխիթարյան. Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը
24.04.2020 | 15:26

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի թեմային. «Այս անգամ Ապրիլի 24-ին պետք է տանը մնանք, բայց այնուհանդերձ մենք միասնաբար ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը»:

Դիտվել է՝ 5342

Մեկնաբանություններ